Մայիսի 17-22-ը, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մասնակցել է Օրենբուրգում կայացած «Գոստինիյ դվոր» lX միջազգային տիկնիկային փառատոնին: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, նշում նաև, որ թատրոնը փառատոնին ներկայացել էր Ն. Գոգոլի «Ակ-Ակ» ներկայացումով (ռեժիսոր` Ռ. Բաբայան, նկարիչ` Կ. Եղիազարյան) և արժանացել` «Ն. Գոգոլի «Ակ-Ակ» վիպակի օրիգինալ լուծման համար» մրցանակային դիպլոմի: